Իմ ընթերցած Տերյանը

  • ամենահուզիչ բանաստեղծությունները

 

ԵՐԳ

Կուրծքը հեւ առած, հավքից թեւ առած,— ե՞րբ կըգա նա.
Իմ սրտում սառած այս աշունը թաց — ե՞րբ կըգնա նա։

Իմ թախծոտ հոգին, ցավըս անմեկին կամոքե՞ նա,
Իմ հիվանդ կրծքին, իմ արնոտ վերքին կըմոտենա՞…

Իմ թախծոտ հոգին, ցավըս անմեկին կամոքե՞ նա,
Որ սիրտս ցաված, հոգիս բեզարած հանգստանա։

Իմ կարծիքով այս բանաստեղծությունը հուզիչ է, որովհետև կան շատ գեղեցիկ տողեր կային օրինակ «Իմ թախծոտ հոգին, ցավըս անմեկին կամոքե՞ նա, Որ սիրտս ցաված, հոգիս բեզարած հանգստանա» այս տեղ ասում Իմ թախծոտ հոգին, ցավըս անմեկին կամոքե՞ նա:

ՑՆՈՐՔ

Նա ուներ խորունկ երկնագույն աչքեր,
Քնքուշ ու տրտում, որպես իրիկուն.
Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր,
Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում։

Նրա ժպիտը մեղմ էր ու դողդոջ,
Որպես լուսնյակի ժպիտը տխուր.
Նա չուներ խոցող թովչանքը կնոջ.—
Նա մոտենում էր որպես քաղցր քույր…

Իմ հուշերի մեջ ամենից պայծառ,
Իմ լքված սրտի լուսե հանգրվան,
Քո՛ւյր իմ, դու չըկաս, քո՛ւյր իմ դու մեռար,
Ու քեզ հետ հոգուս լույսերը մեռան…

Իմ կարծիքով այս բանաստեղծությունը հուզիչ է, որովհետև կան շատ գեղեցիկ տողեր օրինակ «Նրա ժպիտը մեղմ էր ու դողդոջ, Որպես լուսնյակի ժպիտը տխուր. Նա չուներ խոցող թովչանքը կնոջ Նա մոտենում էր որպես քաղցր քույր»:

Ես սիրում եմ քո…

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։

Իմ համար այս բանաստեղծությունը հուզիչ է, որովհետև շատ գեղեցիկ տողեր և բառեր կային օրինակ Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում, Որպես գարնան մթնշաղում։ Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ, Արբեցումի ոսկե մշուշ։

Ձայնագրություն

Listen to Երգ by Elen Karapetyan #np on #SoundCloud

  • ամենապայծառ բանաստեղծությունները

Օտար երկնքի…

Օտար երկնքի կամարների տակ
Երազիս տեսա մի չքնաղ աղջիկ.
Ես՝ մի աղքատ մարդ մոլորաշրջիկ,
Նա՝ երկնից թռած լուսե հրեշտակ…

Ես ընկած էի օտար աշխարհում,
Անարև երկնի կամարների տակ,
Մեկը փայում էր իմ սիրտը մենակ
Եվ իմ մութ հոգում լույսեր էր վառում։

Մեղմ ու սիրագին ժպտում էր նա ինձ
Օտար կողմերում, լայն ճամփի վրա,
Ես լսում էի խոսքերը նրա
Եվ անուշ լալիս իմ անուրջ բախտից…

Իմ կարծիքով այս բանաստեղծությունը պայծառ է, որովհետև կան գեղեցիկ տողեր օրինակ «Օտար երկնքի կամարների տակ Երազիս տեսա մի չքնաղ աղջիկ. Ես՝ մի աղքատ մարդ մոլորաշրջիկ, Նա՝ երկնից թռած լուսե հրեշտակ… Ես ընկած էի օտար աշխարհում, Անարև երկնի կամարների տակ, Մեկը փայում էր իմ սիրտը մենակ Եվ իմ մութ հոգում լույսեր էր վառում»:

Իմ կարծիքով այս բանաստեղծությունը է, որովհետև

 

  • ամենաձանձրալի բանաստեղծությունները

Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ…
Չարտասանված, սրտում թաղված երազներըս աստեղաշող
Արդյոք կապրե՞ս…

Արդյոք կըզգա՞ս սիրտըս այրող սերը երազ…
Այն խոսքերը, այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող.
Արդյոք կըզգա՞ս…

Իմ կարծիքով այս բանաստեղծությունը ձանձրալի է, որովհետև րոպեն մեկ ասում արդյոք կապրես կամ արդյոք կզգաս և աննդհատ սիրո մասին է խոսքը:

ՀՐԱԺԵՇՏ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։

Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։

Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…

Իմ կարծիքով այս բանաստեղծությունը ձանձրալի է, որովհետև րոպեն մեկ ասում է «դու գնում ես չգիտեմ ուր ամեն մի տան մեջ ասում է «դու գնում ես չգիտեմ ուր»:

ԼՈԻՍՆՈՏ

Հմայված լուսնի շողերովն արծաթ.
Սրտում փայելով անսովոր մի տենչ,
Ուրվականորեն շրջում է անվերջ
Տարորեն լռին լուսնոտը գունատ։

Լուսնի շողերը թովիչ-խուսափող
Ստվերիդ նման և՛ հեռու, և՛ մոտ.
Ես մի լուսնահա՛ր, ես մի խենթ լուսնո՛տ,
Դու ցո՛լք, դու ցնո՛րք հավիտյան խաբող։

Իմ մեջ սառել է հիվանդ մի կարոտ
Եվ չըգտնելու տանջանքը մաշող.
Ես մի լուսնահա՛ր, դու լուսնկա՛ շող,
Դու հավերժաբար և՛ հեռու, և՛ մոտ…

Իմ կարծիքով այս բանաստեղծությունը ձանձրալի է, որովհետև, երբ, որ դու կարդում ես արդեն ձանձրանում ես օրինակ այս տողը անիմաստ են «Հմայված լուսնի շողերովն արծաթ. Սրտում փայելով անսովոր մի տենչ, Ուրվականորեն շրջում է անվերջ Տարորեն լռին լուսնոտը գունատ» ոնց, որ հանելուկ լինի:

Ձայնագրություն

Listen to Վահան Տերյան by Elen Karapetyan #np on #SoundCloud

  • ամենաթեթև բանաստեղծությունները

Կրկին հնչում…

Կրկին հնչում է թունավոր լեզուդ
Եվ քո խոսքերի նիզակները սուր,
Եվ քո համբույրը, որպես քաղցր սուտ.—
Բախտ են խոստանում իզո՛ւր և իզու՛ր…
Իմ մեջ մարել է մի լույս արեգակ,
Մահու գիշերն է մթնել իմ հոգում,—
Մի՞թե դու պիտի վառես նոր փափագ,
Մի՞թե դու պիտի հրդեհես հուզում…

Կանգնել ես որպես անհաղթ հրապույր,
Մոտեցար ահա կարող ու խոնարհ,
Մթնում բորբոքվեց մի արնոտ համբույր,
Մեղքի պես թովիչ , ցավի պես խելառ։

Օձեղեն մարմնով փարվել ես կրծքիս,—
Եվ քո ցանկության ահեղ փոթորկում
Անեծք է թափում անկարող հոգիս
Եվ անհ՛ույս ճչում քո թունոտ գրկում…

Իմ համար այս բանաստեղծությունը թեթև է, որովհետև, երբ, որ դու կարդում ես թեթևություն ես զգում օրինակ այս տողերը կարդա «Կանգնել ես որպես անհաղթ հրապույր, Մոտեցար ահա կարող ու խոնարհ, Մթնում բորբոքվեց մի արնոտ համբույր, Մեղքի պես թովիչ , ցավի պես խելառ» նույն իսկ հումոր կա:

Դու շրջում…

Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս,
Աներևույթ դու խոսում ես աշխարհում,
Հանկարծ, անկարծ շշնջում ես, որ կըգաս,
Հըմայում ես, կանչում, կանչում ու լռում.

Քնքուշաբույր ծաղիկների թերթերում,
Հույս դաշտերի խաղաղ նիրհող օվկիանում
Եվ աստղազարդ, խորհրդավոր գիշերում,
Եվ ջրերի արծաթաճոճ օրրանում։

Ամենուրեք մի կարոտ ես դու նետել,
Քո ըստվերն ես փռել անծիր աշխարհում,
Դու ես հյուսում աստղացանցը ոսկեթել,
Գիշեր ու զօր կյանքը դու ես զարդարում։

Եվ աշխարհի ուղիներում ես մոլոր
Թափառում եմ և որոնում տխրադեմ,
Լսում եմ քո ձայնը անուշ-լուսավոր,
Կանչում եմ քեզ, բայց անունըդ չգիտեմ։

Իմ համար այս բանաստեղծությունը թեթև է, որովհետև երբ, որ դու կարդում ես թեթևություն ես զգում օրինակ այս տողերը կարդա «Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս, Աներևույթ դու խոսում ես աշխարհում, Հանկարծ, անկարծ շշնջում ես, որ կըգաս, Հըմայում ես, կանչում, կանչում ու լռում»:

ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծ.աղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

Իմ համար այս բանաստեղծությունը թեթև է, որովհետև երբ, որ դու կարդում ես թեթևություն ես զգում օրինակ այս տողերը կարդա «Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն, Ծ.աղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ, Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…» այս բանաստեղծությունն էլ գարնան մասին է ու հաստատ թեթև կլինի:

  • ամենամռայլ բանաստեղծությունները

Էլեգիա

Մեռնում է օրը։ Իջավ թափանցիկ
Մութի մանվածը դաշտերի վրա.
Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ,
Անտրտունջ նինջը մահացող օրվա…

Պարզ ջրի վրա եղեգը հանդարտ
Անդողդոջ կանգնած էլ չի շշնջում,
Լռին խոկում են երկինք, գետ ու արտ,
Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն…

Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս,
Թախիծս խաղաղ անուրջի նման.
Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,
Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն…

Իմ կարծիքով այս բանաստեղծությունը մռայլ է, որովհետև մութ օրվա մասին տողեր կային: Յուրաքանչյուր օրը մարդու համար պետք է նոր լույսով ու պայծառ բացվի այս բանաստեղծության մեջ օրը մեռնում է տողերը Իջավ թափանցիկ Մութի մանվածը դաշտերի վրա, այդ պ:

Իմ գերեզմանին…

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։

Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջըս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ,—
Չըզգամ, որ կա սե՛ր, եւ ցնորք, եւ լա՛ց…

Իմ կարծիքով այս բանաստեղծությունը մռայլ է, որովհետև մահանալու և գերեզմանի մասին տողեր կային օրինակ Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ:

Ինձ թաղեք

Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում.
Երբ տխուր գգվանքով արեգակը մեռնող
Սարերի արծաթե կատարներն է վառում,
Երբ մթնում կորչում են ծով ու հող…

Ինձ թաղեք, երբ տխուր մթնշաղն է իջնում,
Երբ լռում են օրվա աղմուկները զվարթ,
Երբ շողերն են մեռնում, ծաղիկները — ննջում,
Երբ մթնում կորչում են լեռ ու արտ։

Իմ շիրմին դալկացող ծաղիկներ ցանեցեք,
Որ խաղաղ ու հանդարտ մահանան.
Ինձ անլաց թաղեցեք, ինձ անխոս թաղեցեք.
Լռությո՜ւն, լռությո՜ւն, լռություն անսահման…

Իմ կարծիքով այս բանաստեղծությունը մռայլ է, որովհետև ունի շատ բաներ, որը կապված է մահվան հետ օրինակ Ինձ թաղեք, երբ տխուր մթնշաղն է իջնում:

Listen to Էլեգիա by Elen Karapetyan #np on #SoundCloud

  • ամենաքնքուշ բանաստեղծությունները

ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։

Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։

Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…

Իմ կարծիքով այս բանաստեղծությունը քնքուշ է, որովհետև շատ գեղեցիկ և քնքուշ տողեր կային օրինակ «Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ, Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ»:

Սարի ետևում…

Սարի ետևում շողերը մեռան.
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.
Տխուր երեկոն զարկել է վրան.
— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։

Խորհրդավոր է երկինքն երազուն.
Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ.
Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.
—Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։

Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,
Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.
Սև տագնապները իմ սիրտը չցրին.
— Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ։

Սիրտ իմ, այդ ո՞ ւմն ես դու իզուր կանչում,
Տե՛ս՝ գիշերն անցավ, աստղերը մեռան,
Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն,
Կարոտիդ կանչը չի հասնի նրան…

Իմ կարծիքով այս բանաստեղծությունը քնքուշ է, որովհետև ծաղիկները փակվում էին քնքուշ բացվում երկրի ծաղիկները անհաս սա էլ տողերը «Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին, Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս. Սև տագնապները իմ սիրտը չցրին. Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ»:

  • ամենալացկան բանաստեղծությունը

ԿԱՐՈՏ

Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝
Ես ննջել էի ոսկեղեն արտում.
Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ
— Թվաց որ մեկը կանչում է տրտում…

Եվ ես արթնացա խնդության ցավից .—
Գիշերվա հովն էր լալիս դաշտերում,
Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ,
Մենակությունն էր քարի պես լռում…

Իմ կարծիքով այս բանաստեղծությունը լացկան է, որովհետև այս բանաստեղծության մեջ նա ասում է, Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ Թվաց որ մեկը կանչում է տրտում Եվ ես արթնացա խնդության ցավից Գիշերվա հովն էր լալիս դաշտերում, իրան թվում էր, որ իրեն ինչ, որ մարդ է կանչում և նա արթնացավ խնդության ցավից իսկ քամին լաց էր լինում դրա համար իմ համար այս բանաստեղծությունը լացկան է:

ԱՆՋԱՏՄԱՆ ԵՐԳ

Դու անհոգ նայեցիր իմ վրա
Ու անցար քո խաղով կանացի.
Ես քեզնից դաոնացած հեռացա,
Ես քեզնից հեռացա ու լացի…

Ւմ հոգին ծովերում անծանոթ —
Մենավոր ու մոլոր մի նավակ,
Մատնեցի փոթորկին աղմկոտ,
Հուսաբեկ, թողած ղեկ ու թիակ…

Ինձ հեռվից լույս փարոս չի կանչում,
Չի ժպտում ինձ խաղաղ հանգրվան.
Միայն հողմն է տխուր շառաչում,
Անթափանց մեգ-մշուշ է միայն…

Իմ կարծիքով այս բանաստեղծությունը լրացկան է, որովհետև նա ասում է «Ես քեզնից դաոնացած հեռացա, Ես քեզնից հեռացա ու լացի» այդ մարդը ինչ, որ բանի պատճառով հեռացել էր այդ աղջկանից նա սիրում էր այդ աղջկան հեռացավ լացելով այդ պատճառով իմ համար այդ բանաստեղծությունը լրացման է:

Սիրտըս ցավում…

Սիրտըս ցավում է անցած գնացած
Օրերիս համար.
— Մեկը շշուկով պատմում է կամաց
Մեկը իմ հոգին տանջում է համառ։

Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ.
Մի թովիչ երազ.
— Մեկը իմ սիրտը փշրելով անցավ
Ու հեգնությունով նայում է վրաս։

Սակայն չեմ կարուղ ես նրան ատել —
Սիրում եմ նրան.
— Ւմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել,
Գուրգուրում է ինձ մի լույս ֊հանգրվան…

Մեկը իմ սիրտը փշրելով անցավ.
Օ՜, քաղցր արբանք։
— Օըհնըված եք դուք, սեր, ցընորք ու ցավ,
Օրհնըված եք դուք, երկիր, երգ ու կյանք…

Իմ կարծիքով այս բանաստեղծությունը լրացման է, որովհետև նա ասում էր, որ «Սիրտըս ցավում է անցած գնացած Օրերիս համար. Մեկը շշուկով պատմում է կամաց Մեկը իմ հոգին տանջում է համառ։»: Նա տանջվում էր այդ աղջիկը կոտրել էր նրա սիրտը իսկ այդ մարդը ասում էր, որ ես չեմ կարող նրան ատել, որովհետև ես նրան սիրում եմ և իմ կարծիքով դա լացելու նշան է այդ պատճառով իմ համար այդ բանաստեղծությունը լացկան է:

Ձայնագրություն

Listen to Կարոտ by Elen Karapetyan #np on #SoundCloud

  • ամենախաղաղ բանաստեղծությունը

ՍԵՆՏԻՄԵՆՏԱԼ ԵՐԳ

Արդյոք հիշո՞ւմ ես. անտառ էր, առու…
Հեքիաթի պես էր — երազի նման.
Խաղաղ երեկոն խոսում էր անձայն,
Արդյոք հիշո՞ ւմ ես. — հեռո՜ւ էր, հեռո՜ւ…

Արդյոք հիշո՞ւմ ես. երկիրը պայծառ
Ժպտում էր սիրով հավիտենական.
Գարունն էր երգում ձայնով դյութական,
Արդյոք հիշո՞ւմ ես. առու էր, անտառ…

Արդյոք հիշո՞ւմ ես. գիշերն էր գալու,
Հեքիաթի պես էր… Անտառ էր, առու…
Արդյոք հիշո՞ւմ ես. հեռո՜ւ էր, հեռո՜ւ
Կյա՛նք, տխուր հովիտ, հավիտյան լալու…

Իմ համար այս բանաստեղծությունը խաղաղ է, որովհետև, երբ, որ դու կարդում ես խաղաղություն է տիրում օրինակ այս տողը կարդա «Արդյոք հիշո՞ւմ ես. անտառ էր, առու… Հեքիաթի պես էր — երազի նման. Խաղաղ երեկոն խոսում էր անձայն, Արդյոք հիշո՞ ւմ ես. — հեռո՜ւ էր, հեռո՜ւ…»:

ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։

Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…

Իմ համար այս բանաստեղծությունը խաղաղ է, որովհետև, երբ, որ դու կարդում ես խաղաղություն է տիրում օրինակ այս տողը կարդա «Աստղերն են ժպտում լուսեղեն նազով, Խաղաղ դաշտերը մութն է համբուրում. — Ես կախարդված եմ միշտ նույն երազով, Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում»:

Անուշ անուրջով…

Անուշ անուրջով պաճուճիր հոգիս,
Նստիր մահճիս մոտ ու տխուր երգիր,
Մոր պես քնքշաբար մոտեցիր դեմքիս,
Խաղաղ փայփայիր սիրտս տարագիր։

Լայն դաշտերի մեջ դանդաղ մշուշում,
Լքված լռության ծածկոցն է իջել.
Իմ սիրտը հավետ կարոտն է մաշում,
Իմ տխուր հոգում երգերն են ննջել։

Երգի՛ր ինձ համար, երգի՛ր ինձ համար,
Ինձ հեքիաթ ասա, անրջանք բեր ինձ,
Ցրիր քո երգով մռայլ ու համառ
Աշնան գիշերը իմ լքված սրտից։

Իմ համար այս բանաստեղծությունը խաղաղ է, որովհետև, երբ, որ դու կարդում ես խաղաղություն է տիրում օրինակ այս տողը կարդա «Անուշ անուրջով պաճուճիր հոգիս, Նստիր մահճիս մոտ ու տխուր երգիր, Մոր պես քնքշաբար մոտեցիր դեմքիս, Խաղաղ փայփայիր սիրտս տարագիր»:

Ձայնագրություն

Listen to Շիրակի Դաշտերից by Elen Karapetyan #np on #SoundCloud

  • ամենաերազկոտ բանաստեղծությունները

Սև գիշերն է գրկել ինձ…

Սև գիշերն է գրկել ինձ, մութն է պատել իմ ուղին,
Քեզ եմ կանչում ես նորից, իմ հեռավո՛ր, իմ անգին…

Ես մոլորված մի կրակ, ես անհաստատ մի հոսանք,
Վիհե՜ր, վիհե՜ր անհատակ — տրտմություն ու ափսոսանք։

Օտար, երկիր, օտար հող, թախիծով լի երազներ,
Անրջանքներ մեղմ մարող, անվերադարձ հիացքներ։

Քաղցր է մութը քո գրկում, լույսը սև է առանց քեզ.
Այնպե՜ս մեղմ ես դու գգվում, դու լուսեղեն ես այնպե՜ս։

Դու իջնում ես որպես հուշ, որպես ուրիշ կյանքի լույս,
Քո հայացքում կա անուշ մեղմություն ու արշալույս։

Սև գիշերն է գրկել ինձ, մութն է պատել իմ ուղին,
Քեզ եմ կանչում ես նորից, իմ հեռավո՛ր, իմ .անգին…

Իմ կարծիքով այս բանաստեղծությունը երազկոտ է, որովհետև նա երազում էր նորից տեսնել այդ մարդուն նա կանչում էր և ասում «Քեզ եմ կանչում ես նորից, իմ հեռավո՛ր, իմ անգին» դրա համար իմ կարծիքով այս բանաստեղծությունը երազկոտ է:

Հեռու երկրի…

Հեռու երկրի լուսե հովտում
Օրերն ուրիշ երգ են հյուսում.
Կյանքից հոգնած սիրտըս տրտում
Այն երկիրն է միշտ երազում…

Խաղաղությունն այն հեռանիստ,
Ուր մի ուրիշ արևի փայլ
Ծավալում է անանց հանգիստ
Եվ խնդություն մի անայլայլ,

Մի խնդություն մաքուր և խոր,
Ե՛վ անեզերք և՛ անվախճան,
Ուր քո սիրտը որբ ու մոլոր
Գրկում է մի ոսկե շրջան…

Իմ կարծիքով այս բանաստեղծությունը երազկոտ է, որովհետև այդ մարդը երազում էր մի երկիր որտեղ խաղաղություն կտիրի սա էլ տողերը «Հեռու երկրի լուսե հովտում Օրերն ուրիշ երգ են հյուսում. Կյանքից հոգնած սիրտըս տրտում
Այն երկիրն է միշտ երազում… Խաղաղությունն այն հեռանիստ, Ուր մի ուրիշ արևի փայլ Ծավալում է անանց հանգիստ Եվ խնդություն մի անայլայլ,»:

  • ամենակրակոտ բանաստեղծությունները

ԱՆԱՆՈԻՆ ՍԵՐ

Իմաստուն խոսքեր սովորեցի ես,
Որ հրապուրեմ զորությամբ մթին,
Հոգիդ կախարդեմ ու հմայեմ քեզ,
Ինձ այրող հուրը նետեմ քո սրտին։

Բայց բոլոր խոսքերն իզուր են արդեն,
Թալիսմանները՝ մեռած և անուժ,
Հըմայք և դյութանք անզոր են քո դեմ…
— Արդյոք ո՞վ գիտե անունըդ անուշ…

Իմ համար այս բանաստեղծությունը կրակոտ է, որովհետև, երբ, որ դու կարդում ես հասկանում ես, որ բանաստեղծությունը կրակոտ է օրինակ այս տողը կարդա «Իմաստուն խոսքեր սովորեցի ես, Որ հրապուրեմ զորությամբ մթին, Հոգիդ կախարդեմ ու հմայեմ քեզ, Ինձ այրող հուրը նետեմ քո սրտին»:

ՍԻՐԱՀԱՐՎԱԾԸ

Դու գնում ես տուն, և դեռ քո վերջին
Խոսքի հնչյունը չի մարել օդում,
Անզոր եմ արդեն այս խենթ կարոտում,
Եվ կամքըս թույլ է, և միտքըս չնչին։

Խենթացած բեռից այս չար մենության,
Ես դուրս եմ վազում քեզ որոնելու,
Տեսնելու ցոլքըդ գեթ հեռվից-հեռու
Եվ հսկելու քեզ ըստվերի նըման…

Այս մութ ժխորում իմ սիրտն է մաշում
Մենակությունը հավիտյան խոցող,
Անցնում եմ արագ ես ձեր փողոցով
Եվ խենթ մշուշում ոչինչ չեմ հիշում։

Ձեր դռան առաջ կանգնում եմ երկար,—
Գուցե դու հանկարծ «պատահմամբ» դուրս գաս,
Կարոտըս, գուցե, դու հանկարծ զգաս
Եվ հասկանաս իմ հուզումը տխուր։

Սակայն ուզում եմ, որ ինձ չըտեսնես,
Չըգիտեմ ինչո՛ւ ձեր զանգն եմ տալիս,
Փախչում եմ… փախչում… և հեռանալիս
Փառաբանում եմ, օրհներգում եմ քեզ…

Իմ համար այս բանաստեղծությունը կրակոտ է, որովհետև, երբ, որ դու կարդում ես հասկանում ես, որ բանաստեղծությունը կրակոտ է օրինակ այս տողը կարդա «Դու գնում ես տուն, և դեռ քո վերջին Խոսքի հնչյունը չի մարել օդում, Անզոր եմ արդեն այս խենթ կարոտում, Եվ կամքըս թույլ է, և միտքըս չնչին»:

Երբ վարդ ամպերի…

Երբ վարդ ամպերի հրդեհն է դողում,
Իրիկնաժամին նստում եմ մենակ
Կանաչ առվի մոտ, ուռիների տակ,
Ու հոգնած սիրտըս էլ չի դժգոհում։

Անցած օրերի հուշերն եմ թերթում
Եվ խաղաղ սրտով, անխռռվ-մենակ,
Քնքուշ երգերից հյուսում եմ մանյակ,
Որ պճնեմ սիրով պատկերըդ տրտում։

Եվ իմ մութ կյանքի սևերում դժկամ՝
Ես գիտեմ, պիտի ժպտաս, լուսավոր,
Պիտի ողջունես ուղիս հեռավոր.
— Սրբազա՜ն երազ, կարոտալի՜ ժամ…

Իմ համար այս բանաստեղծությունը կրակոտ է, որովհետև, երբ, որ դու կարդում ես հասկանում ես, որ բանաստեղծությունը կրակոտ է օրինակ այս տողը կարդա «Երբ վարդ ամպերի հրդեհն է դողում, Իրիկնաժամին նստում եմ մենակ Կանաչ առվի մոտ, ուռիների տակ, Ու հոգնած սիրտըս էլ չի դժգոհում»:

  • անենաանհույս բանաստեղծությունները

 

ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԵՐԻՑ

Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
Կըգնամ իմ դժկամ ցավի հետ։

Ւմ ճամփան՝ անվախճան մի գիշեր,
Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.—
Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…

Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,
Ւմ վերև թող արև չըխնդա.
Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…

Իմ կարծիքով այս բանաստեղծությունը անհույս է, որովհետև նրանք էլ հույս չունէին, որ նա հետ կգա սա էլ տողերը «Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր, Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ. Իմ ուղին միշտ մթին, մենավոր, Կըգնամ իմ դժկամ ցավի հետ»:

Դու քնած ես…

Դու քնած ես քո տաքուկ անկողնում
Եվ արև բախտի երազ ես տեսնում
Դուրսը բքաբեր քամին է տոնում,
Դուռ ու լուսամուտ ձյունով է լցնում…

Դու քնած ես քո տաքուկ սենյակում,
Ւսկ ես ցուրտ ձմռան բուք ու հողմի մեջ
Խենթ հեկեկանքով դռներն եմ թակում,
Քո փակ դռները անվերջ ու անվերջ։

Դու ինձ չես տեսնում լուսե երազում,
Դու ինձ չես լսում ձմռան փոթորկում,
Ես մութ գիշերում քե՛զ եմ երազում,
Բուք ու հողմերում ես քե՛ղ եմ երգում…

Իմ կարծիքով այս բանաստեղծությունը անհույս է, որովհետև, երբ այդ մարդը քնած էր իր անկողնում այդ մարդու երազում նա ասում էր «Դու քնած ես քո տաքուկ սենյակում, Ւսկ ես ցուրտ ձմռան բուք ու հողմի մեջ Խենթ հեկեկանքով դռներն եմ թակում, Քո փակ դռները անվերջ ու անվերջ։ Դու ինձ չես տեսնում լուսե երազում, Դու ինձ չես լսում ձմռան փոթորկում, Ես մութ գիշերում քե՛զ եմ երազում, Բուք ու հողմերում ես քե՛ղ եմ երգում…» այդ մարդը անվերջ թակում էր իր դուռը բայց նա չեր լսում:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s