Բարեկենդանի ներկայացումնները

Ներկայացումներ

Տոնի մասն էին կազմում նաև թատերական ներկայացումները, որոնց ժամանակ ծիծաղաշարժ կատակներով քննադատության էին ենթարկվում մեծավորներն ու իշխանավորները: Մարդիկ մի կողմ էին դնում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը:

Ներկայացումներից առավել հայտնի էր «Փաշա», «Քյոխվա», «Շահ-շահ», «Խան», «Ղադի» և այլ անուններով հիշատակվող խաղը։ Այն տարածված էր Հայաստանի գրեթե բոլոր գավառներում։ Ներկայացման առանձնահատկությունն օտար բռնակալի ու կոնկրետ հայկական համայնքի հանդիպման ծաղրապատկերն էր:

Հինգշաբթի օրը նշվում էր Վարդանանց տոնը։ Այդ առիթով հայոց տարբեր գավառներում տեղի էր ունենում այսպես կոչված Վարդան Մամիկոնյանի ցուցքը։ «Ցուցք» բառը նշանակում է ցույց տալ, ներկայացնել։ Ցուցք պետք է հասկանալ տոտեմական, երևակայական կերպարներով հերոսների, աստվածային և կենդանական կերպարների կամ կերպարանափոխությամբ խաղ-ներկայացում։

Խաղի մասնակիցները բաժանվում էին հայկական և պարսկական բանակների։ Պատրաստվում էին դրոշներ և զինանշաններ։ Լինում էին ողբասաց կանայք։ Երթին մասնակցում էր ողջ քաղաքը։

Հաճախ էին կատարում կենցաղային թեմաներով թատերախաղեր: Օրինակ, «խնամախոս» գնալու ներկայացումը։

Մարաշում հատկապես սիրված էր թլխաղիր կոչվող ներկայացումը: Կանայք բահը կամ թին հագցնում էին կնոջ կամ նորահարսի հագուստին, գլուխը ծածկում զանազան քողերով ու ծածկոցներով։ Այս մարդ-տիկնիկը կոչվում էր թլխաղիր: Այնուհետև տիկնիկին հագցնում էին իրենց զարդերը և կատակերգերի ուղեկցությամբ այն պտտում էին գյուղի թաղերում: Վերջում թլխաղիրը տնկում էին մի բակում և մինչև երեկո շուրջը պարում: Ենթադրվում է, որ «թլխաղիր» անունը առաջացել է «թլոհ», «թլահիլ» բայից, որ «ծաղրել» բայի արմատն է:

Ներկայացումների ժամանակ փակ թեմաներ չկային, այսինքն՝ հոգևորականները և աշխարհիկ մարդիկ ենթարկվում էին ընդհանուր տրամադրությանը:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s