ԻՄ ԵՐԳԸ

ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։

Աշխարհքով մին՝ ահա էսպես

Այս աշխարհում շատ բաներ են տեղի ունենում օրինակ մի կողմից լավա է ժայթքում մյուս կողմից մարդիկ են կռվում պատերազմ է տեղի ունենում ինչպես մարդիկ պատերազմներից չեն հոգնում: Ես կուզենայի, որ մարդիկ երբեկ չկռվեին խաղաղ և հանգիստ ապրեին: Ես կուզենայի, որ բոլոր մարդիկ առողջ լինեին բախտավոր լինեին հարուստ լինեին կարողանային լավ ապրել, որպիսզի իրենց երեխաները սոված չլինեն լավ կրթություն ստանան:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s