Գիտե՞ք, որ գարուն է արդեն

  • Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
    Բոլորը թափվել են փողոց.
    Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
    Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
    Դյութում են շրթերը վարդե,
    Սրտերը կրակ են ու բոց —
    Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
    Բոլորը թափվել են փողոց:*

Գարունը սիրտ է հուզում — հուր ու հրդեհ է վառել,
Ջինջ օրերի երազում — հուր ու հրդեհ է վառել:

Փռել է բույր ու շշուկ ու զարկել է ծիածան`
Հորիզոնից-հորիզոն հուր ու հրդեհ է վառել:

Գարնան բույրի պես անուշ՝ անմխիթար իմ հոգում
Այսօր թովիչ քո լեզուն հուր ու հրդեհ է վառել:

Դու եկել ես գարնան պես ու զարկել ես ծիածան.
Սիրտդ իմ սիրտն է ուզում — հուր ու հրդեհ է վառել:

Առաջադրանքները.

  • Առաջին բանաստեղծությունից բացատրիր  դյութել- կախարդել, վարդե շրթեր- վարդագույն շրթունք, կրակ սրտեր- սիրահարված բառերն ու արտահայտությունները:
  • Երկրորդ բանաստեղծությունից բացատրիր ջինջ օրեր- պայծառ օրեր, թովիչ լեզու- մարդ, որը կարողանում է իր մտքերը լավ արտահայտել և դիմացինին գրավել իր խոսքերով, արտահայտությունները:
  • Նկարագրիր երկու բանաստեղծությունների գարունները, համեմատիր (նմանություններ, տարբերություններ). ո՞ր գարունը քեզ դուր եկավ, ինչու:

Իմ կարծիքով առաջին բանաստեղծությունը խշխշան է որովհետև նա ասում է բոլորը թափվել են փողոց թափվել նա նկատի ունի տերևների որոնք թափվել էին փողոց, իսկ երկրորդ բանաստեղծությունը սիրային ոնցոր լիներ:

  • Ընտրիր դասական որևէ երաժշտություն, որի նվագակցությամբ պատկերացնում ես այս բանաստեղծությունների ընթերցումը:

Առաջին բանաստեղծության երաժշտությունը

Երկրորդ բանաստեղծության երաժշտությունը

  • Ստեղծագործական աշխատանք — Գարնան բույրը… Եկեք զարկենք ծիածան… Դուրս եկեք փողոց… Կրակ սրտերը մեր… Իմ ջինջ օրեր…

Իմ ջինջ օրեր

Իմ ամենալավ օրերը եղել են առաջին դասարանից մինչև չորրորդ դասարան մենք միշտ միասին էինք եղել միշտ էլ միասին կլինենք ես և իմ ամենալավ ընկերուհին, որի անունն Ինգա է: Ես Ինգան և մեր դասարանցիները մի անգամ գնացել էինք դուրս պահմտոցի խաղալու և երբ մենք պախկվում էինք հանկարծակի կորցրինք իրար և դա մեր համար լավ չէր մենք միշտ իրար հետ էինք պախկվում և երբ իրար կորցնում էինք շատ էինք տխրում և վերջապես մենք իրար հետ պախկվեցինք և էլ երբեք չտխրեցինք, որովհետև պետք չէ տխրել այդ իրավիճակում մեկ է դու երբեք չես կորցնի քո ամենալավ ընկերուհուն և դա իմ լավ օրն էր, որովհետև ես նոր բան սովորեցի:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s