Posted in Գրականություն

Հայկ Կիրակոսյանի հարցազրույցը

Ես համաձայն եմ Հայկ Կիրակոսյանի հետ: Իմ կարծիքով նա ամենինչ շատ ճիշտ էր ասում: Հեքիաթները ընդհանրապես մենակ երեխաների համար չեն այլ բոլորի համար են: Հովհաննես Թումանյանի ամեն հեքիաթի մեջ մի բան կա և, երբ կարդում ես դու այդ հեքիաթները դու սկսում ես ավելի ու ավելի շատ բան հասկանալ, իմանալ և սովորել: Նաև Հայկ Կիրակոսյանը ասում էր.

— Հեքիաթը փոքրերին քնեցնում է, իսկ մեծերին արթնացնում։

Ես լիովին համաձայն եմ այս խոսքի հետ: Հայկ Կիրակոսյանը ուզում էր ասել, որ մեծերը հեքիաթներից շատ բան կարող են սովորել և այդ ամենը միշտ պետք կգա։

Posted in Աշխարհագրություն

Իրանի և Թուրքիայի համեմատությունը

  • Աշխարհագրական դիրք

Թուրքիայի աշխարհագրական դիրքը ավելի լավն է, քան Իրանինը, քանի որ Թուրքիայի տարածքի 3%-ը գտնվում է Եվրոպայում և նրանով, որ այն ավելի մոտ է Եվրոպային: Թուրքիային նաև մեծ առավելություն է տալիս Բոսֆորի ու Դարդանելիի նեղուցները, որոնք բաժանում են Եվրոպան Ասիայից։ Ի դեպ Բոսֆորը և Դարդանելին գտնվում են Թուրքիայում:

  • Կլիմա

Թուրքիայի կլիման ավելի լավն է, քան Իրանինը։ Իրանում կլիման շոգ է և չոր, իսկ Թուրքիայում շոգ է և խոնավ։ Իրանի կլիման այդ հնարավորությունը չունի ինչը որ Թուրքիան: Քանի որ Թուրքիայի կլիման տաք է և խոնավ կլիման կարող է նպաստել տարբեր բույսերի և մրգերի աճեցմանը։

  • Մակերևույթ

Իրանի տարածքը ավելի լավն է, քան Թուրքիայինը, քանի որ Իրանի տարածքը հարթավայրային է, իսկ Թուրքիայի տարածքը լեռնային։ Ինչ որ բան կառուցելուց կամ ինչ որ բան անելուց ավելի հարմար է հարթ մակերևույթը, քան լեռնայինը, այդ իսկ պատճառով Իրանի մակերևույթը ավելի լավն է։

  • Բնակչություն

Իրանի և Թուրքիայի բնակչության տարբերությունն այնքան էլ մեծ չէ։ Թուրքիայի բնակչությունը մոտ 417.444-ով ավել է Իրանի բնակչությունից։

Posted in Գրականություն

ՄԻԱՄԻՏ ԳԵՂՑՈԻ ԽԵԼՈՔ ԱՂՋԻԿԸ

Այս հեքիաթը ծերունու և իր աղջկա մասին է: Մի օր աղջիկը ասում է հորը.

— Ապի, գնա տես մեծ քիրս, փեսեն, էրեխեքը ո՞նց են ու խաբարը բեր։

Հայրը գնում է իր մյուս աղջկա տուն մի քանի օր այնտեղ է մնում և հետ է գալիս: Ճանապարհին հանդիպում է երկու երիտասարդի: Երիտասարդներից մեկը ասում է.

— Հայրիկ, ջրի վրա կարմունջ չկա, արի մինս ու մինս կարմունջ դառնանք, մեկելներն էլ վրովն անց կենան։

Հերը ասում է.

— Խելոք տղերք եք երևում ես ինչ սարսաղ բան ասեցիք:

Մնացածը դուք կկարդաք: Շատ հետաքրքիր հեքիաթ էր ինձ դուր եկավ այս հեքիաթը:

Posted in Պատմություն

Հունվարյան ճամբար- «Հայոց մայրաքաղաքների հետքերով» Նախագիծ

HNABERD_Ancient_Dvin_3

«Հայոց մայրաքաղաքների հետքերով»

2018-2019 ուսումնական տարում մենք պատմություն առարկայի շրջանակում սկսել ենք իրականացնել «Հայոց մայրաքաղաքների հետքերով» նախագիծը: Նախագծի շրջանակում ուսումնասիրել ենք Հայոց 12 մայրաքաղաքները, քննարկել ենք մայրաքաղաքների մասին հետաքրքիր նյութեր, տարբեր աղբյուրներից տեղեկություններ ենք հավաքել, վավերագրական ֆիլմեր ենք դիտել մայրաքաղաքների մասին, որոնք լուսաբանված են մեր բլոգներում:

Այս ուսումնական տարում մենք նպատակ ունենք շարունակելու հայոց մայրաքաղաքների ուսումնասիրությունը, բայց արդեն ճամփորդությունների միջոցով, որտեղ հնարավոր է այցելել:

Հունվարյան ճամբարի ընթացքում, ցավոք, մենք հնարավորություն չունեցանք շարունակել այս նախագիծը, քանի որ մենք ընդգրկված էինք ճամբարային ջոկատում և զբաղված էինք այլ ճամբարային աշխատանքներով: Սակայն 3-րդ ուսումնական շրջանի նախագծային ուսուցման շաբաթները և հունիսյան ամառային ճամբարները ավելի արդյունավետ կօգտագործենք՝ Հայոց մայրաքաղաքների ուսումնական նախագիծը շարունակելու նպատակով:

Posted in Ձմեռային ճամբար 2020

Զառ գյուղ

Մենք այսօր ընկեր Հասմիկի հետ գնացինք Զառ գյուղ։ Այնտեղ մենք սահնակ քշեցինք և ձնագնդի խաղացինք։ Ճանապարհին զրուցում էինք և երգում <<Old town road>> երգը։ Երբ հասանք տեղ մենք վերցրեցինք սահնակները և բարձրացանք բլուրը։ Սկզբում ես մտածեցի, որ այդ բլուրից իջնելուց իմ սահնակը կջարդվի, բայց ես խելացի գտնվեցի և տեսա, որ առաջին իջնողի սահնակը չջարդվեց և սկսեցի իմ սահնակով իջնել հենց երկրորդն էլ ես իջա։ Ես, երբ իջնում էի բլուրից ոչ մի անգամ չէի ընկնում։ Շատ հավես ժամանակ անցկացրինք և հետ եկանք դպրոցը, որոշները մի անգամից գնացին տուն, իսկ մյուսները գնացին դպրոց։

Posted in Ձմեռային ճամբար 2020

Սահադաշտ

Այսօր մենք գնացել էինք սահադաշտ շատ հավես և հետաքրքիր անցավ: Ճանապարհին մենք ձնագնդի խաղացինք: Երբ հասանք սահադաշտ մենք հերթ կանգնեցինք, որպիսզի մեզ չմուշքներ տան դրանից հետո մտանք սահադաշտ: Ես ընդամենը մի անգամ ընկա:

Posted in Ձմեռային ճամբար 2020

Հանդիպում Դավիթ Խաժակյանի հետ

This slideshow requires JavaScript.

Այսօր մենք գնացինք Հյուսիսային դպրոց, որպիսզի դիմավորենք Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին և նրա հետ զրուցենք: Մենք զրուցում էինք լքված շինություններից, որոնք պատկանում էին Թիվ 93 մանկապարտեզին, որոնք նույնիսկ չէին օգտագործվում և երեխաների անվտանգությունից։ Ցույց տվեցինք թե, որտեղ են ուզում ցանկապատեր դնել և Դավիթ Խաժակյանը նույնպես համարեց, որ անիմաստ է ցանկապատեր դնել: Այդպես զրուցելով և դիտարկելով իջանք մինչև Մայր դպրոց:

Posted in Ձմեռային ճամբար 2020

Դեպի Միլենայի բակ

Այսօր մենք գնացել էինք մեր դասարանի Միլենայի բակ ցանկապատերը ուսումնասիրելու: Ճանապարհին մենք տեսանք շատ տարածքներ, որոնք վերցված էին չոգտագործած և չխնամված: Տեսանք Միլենայի հին դպրոցը թիվ 174 հիմնական դպրոցը, որը նույնպես ցանկապատված էր: Երբ հասանք Միլենայենց բակ մի քիչ հանգստացանք և գնացինք ընդմիջման: Դրանից հետո գնացին Մայր դպրոց և այսպես ավարտվեց մեր ճամփորդությունը: