Posted in Հետազոտական աշխատանքներ, Uncategorized

Strategic leadership

Strategic leadership style involves setting a clear vision, defining long-term goals, and guiding an organization or team towards achieving those objectives. It focuses on aligning the company’s resources, capabilities, and actions to create a sustainable and competitive advantage in the market.

Key aspects of strategic leadership include:

  • Vision and Direction: Strategic leaders develop a compelling vision for the future, outlining where the organization should be heading. They communicate this vision effectively to inspire and align their teams.
  • Long-term Focus: They think beyond short-term goals and consider the broader perspective, strategically planning for the organization’s growth and success over an extended period.
  • Environmental Awareness: Strategic leaders stay informed about industry trends, market shifts, technological advancements, and competitive landscapes. They use this knowledge to make informed decisions and anticipate future challenges and opportunities.
  • Decision-Making: They make strategic decisions that support the organization’s objectives, often weighing multiple variables and considering the long-term impact of their choices.
  • Alignment and Execution: Strategic leaders ensure that all actions, initiatives, and resources within the organization are aligned with the overall strategy. They oversee the execution of strategic plans and monitor progress towards goals.
  • Risk Management: They assess risks and uncertainties, making calculated decisions to mitigate potential threats while seizing opportunities that align with the organization’s strategy.
  • Adaptability and Change Management: Strategic leaders are adaptable and agile, capable of adjusting strategies in response to changing market conditions or unexpected disruptions.

For example Ginni Rometty (Former CEO of IBM) has strategic leadership style. Rometty led IBM through a strategic shift towards artificial intelligence, cloud computing, and data analytics. She focused on reinventing the company’s business model and fostering a culture of innovation and flexibility to adapt to changing market dynamics.

Effective strategic leadership is crucial for an organization’s sustained success. It involves not only devising a strategy but also the ability to lead and mobilize the entire organization towards achieving that strategy, fostering innovation, and ensuring the company remains competitive and relevant in its industry.

Posted in Uncategorized

5th Graders Unveil Imaginations: Summary

In the realm of 5th-grade education, I observed a remarkable enthusiasm among students to actively participate in classroom discussions. Their eagerness to answer questions demonstrated a thirst for knowledge. So we started playing Kahoot games.The 5th graders approached these games with an infectious enthusiasm. What struck me most was their adeptness at navigating through the questions, revealing a depth of understanding that exceeded my initial expectations.

I formed questions and chose topics for them, but I hadn’t imagined their level of English, so I think that my questions were too difficult for them. So now I will make kahoot games for them, cause they were very eager to playing them.

Posted in Uncategorized

5th Graders Unveil Imaginations: Exploring Adventure, Creativity, and Curiosity Through Thought-Provoking Questions and Discussions

Introduction:

Welcome to the world of 5th graders—a realm buzzing with curiosity, creativity, and endless possibilities. Engaging these young minds through thought-provoking questions isn’t just a conversation; it’s an adventure into their vibrant imaginations.

At this interesting stage of their learning journey, 5th graders brim with a thirst for exploration and a knack for asking intriguing questions. By prompting them with stimulating queries, we invite them to share their unique perspectives, strage and interesting ideas, and boundless enthusiasm.

Join us as we delve into a collection of questions tailored to inspire laughter, ignite imagination, and nurture their growing intellects. Together, let’s embark on a delightful journey of discovery through the eyes and minds of these spirited 5th graders.

First Lesson

Interesting Questions:

  1. If you could switch lives with any fictional character for a day, who would it be?
  2. Imagine if you woke up with the ability to control the weather. What weather would you create for today, and why?
  3. If your backpack suddenly started producing an endless supply of something other than school supplies, what would you want it to produce?
  4. What’s the one skill you wish you could master instantly, and why?
  5. What’s the most exciting thing you’ve ever done, and why was it so thrilling?
  6. What’s something you’ve always wanted to invent, and how would it make the world a better place?
  7. If you had a time machine, would you travel to the past or the future? What time period would you visit, and what would you want to see or experience?

Second Lesson

Topics:

Here are some thought-provoking topics to discuss, choose one of them.

  1. The Value of Time: Discussing time management, setting goals, and making choices about how time is spent, emphasizing the importance of balance in life.
  2. Dreams and Aspirations: Encouraging students to share their dreams and aspirations, discussing ways to achieve goals, and the importance of perseverance.
  3. The Concept of Fairness: Exploring what fairness means in different contexts, discussing fairness at home, school, and in society.
  4. Exploration of Fear and Courage: Discussing what fear is, how it affects people, and the importance of courage in overcoming challenges.
Posted in Պատմություն, Uncategorized

Պատմություն

Հոկտեմբերի 16-20
Պատրաստվե՛ք ներկայացնելու․

Թեմա 16․ Միջնադարի հայկական մշակույթը / բանավոր, էլ․ դասագիրք՝ էջ 205-230, օգտվե՛լ նաև այլ աղբյուրներից/․
Թեստային աշխատանք /Մաս 1-ինի ամրապնդում/

Առաջադրանք
1․ Ինչու՞ 4-րդ դարի վերջում հրատապ խնդիր դարձավ մայրենի գիր ու գրականություն ունենալու հարցը։

IV դարի վերջում մայրենի լեզվով գիր և գրականություն ունենալն ազգապահպան խնդիր էր դարձել: Հայերեն գրավոր լեզուն կենսական անհրաժեշտություն էր թե՛ պետության, թե՛ եկեղեցու և դրանով իսկ ներկա ու ապագա սերունդներին դաստիարակելու և կրթելու համար: Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո հայոց լեզվով եկեղեցական գրականության բացակայությունը, առավել ևս Աստվածաշնչի՝ ասորերենով և հունարենով ընթերցումներն անհնարին էին դարձնում ժողովրդի լայն խավերին ծանոթանալու քրիստոնեական վարդապետությանը և յուրացնելու այն:

2․ Հիմնավորե՛ք, որ 5-րդ դարը հայ մշակույթի Ոսկեդարի շրջան էր։

Ոսկեդարի հայ պատմիչներն էին՝ Ագաթանգեղոսը, Եղիշեն, Փարպեցին, Բուզանդը, Խորենացին: Ոսկեդարը կայացավ Սահակ-Մեսրոպյան առաջին աշակերտներից, ովքեր բացի թարգմանություններից գրեցին նաև իրենց սեփական աշխատությունները։ Քրիստոնեության լուսաբանը Գրիգոր Լուսավորիչն էր: Թարգմանիչներն էին Մեսրոպ Մաշտոցը. Սահակ Պարթևը, Եկեղյացին, Հովսեփ Պաղնացին, Վանանդեցին: Փիլիսոփաներն էին Եզնիկ Կողբացին, Դավիթ Անհաղթ:

5-րդ դարի մատմիչների աշխատությունների շնորհիվ (Ագաթանգեղոսը, Եղիշեն, Փարպեցին, Բուզանդը, Խորենացին) մենք այօր պատկերացում ունենք մեր նախնիների պատմության մասին, և մի շարք այլ կրոնական գործիչների շնորհիվ, ինչպիսին է օրինակ՝ Գրիգոր Լուսավորիչը, բերել են մեր երկիր՝ քրիստոնեությունը։

3․ Ներկայացրե՛ք 10-14-րդ դարերի կրթական համակարգը։ Համեմատե՛ք այն ներկայիս Հայաստանի կրթական համակարգի հետ․ի՞նչը կուզեիք վերականգնել և կիրառել այսօր /բլոգային աշխատանք/․

Արաբական տիրապետության ժամանակաշրջանում հայկական մշակույթն անկում էր ապրել: Իրավիճակը փոխվեց հայոց անկախ պետականության վերականգնման՝ Բագրատունյաց թագավորության հաստատման շրջանից:
Հայկական մշակույթի նոր վերելքը կապված էր նաև տնտեսական կյանքում տեղի ունեցող կարևոր տեղաշարժերի հետ: Քաղաքային բնակչությունը, որը հիմնականում զբաղված էր արհեստագործությամբ և առևտրով, արդեն չէր բավարարվում գոյություն ունեցող կրթական համակարգով, որը հիմնականում տալիս էր աստվածաբանական գիտելիքներ: Քաղաքներում ապրող հարուստ առևտրականները և արհեստավորները սովորաբար իրենց ձեռքում կուտակված միջոցների մի մասը ծախսում էին եկեղեցիներ, առանձնատներ կառուցելու, դպրոցներին նյութական աջակցություն ցույց տալու և իրենց երեխաներին ավելի բարձր կրթության տալու համար: Այդպիսի գործունեությամբ նրանցից հետ չէին մնում հայկական իշխանական և արքայական տների ներկայացուցիչները:
Նախորդ ժամանակաշրջանում մշակութային կյանքի հիմնական կենտրոն վանքերի կողքին այժմ նման կենտրոն են դառնում քաղաքները՝ Անին, Վանը, Դվինը, Կարսը, Արծնը, Սիսը, Տարսոնը, Ադանան:
X–XIV դդ. հայկական մշակույթի զարգացման կարևոր առանձնահատկություններից մեկն այն էր, որ վերելքը ոչ միայն հայրենի հողի վրա էր, այլև Հայաստանից դուրս: Առաջավոր Ասիայի տարբեր շրջաններում և քաղաքական ու մշակութային տարաբնույթ միջավայրերում հայտնված հայությունն իր ինքնության խնդիրը հիմնականում լուծում էր հայկական մշակույթի պահպանման և զարգացման միջոցով: Այդ պատճառով գաղթավայրերում ևս առաջանում էին հայկական մշակույթի կենտրոններ:
Սելջուկյան արշավանքներից մինչև Զաքարյանների իշխանության հաստատումը հայկական մշակույթը վերելք էր ապրում գերազանցապես Կիլիկյան Հայաստանում: Իր գոյության ողջ ընթացքում Կիլիկյան Հայաստանը սերտ հարաբերությունների մեջ էր Խաչակրաց Արևելքի, Բյուզանդիայի և մուսուլմանական երկրների հետ: Այդ կապերը մեծ ազդեցություն ունեցան հայկական մշակույթի զարգացման վրա, քանի որ այն իր մեջ ներառեց տարաբնույթ մշակույթների որոշ հատկանիշներ: Այս պայմաններում համահայկական մշակութային կենտրոնի գործառույթն իր վրա վերցրեց Հայոց կաթողիկոսությունը, որը, տեղից տեղ փոխադրվելով, հաստատվեց Հռոմկլայում (1151–1292 թթ.), ապա՝ Սսում (1292–1441 թթ.):

Posted in Հայոց լեզու, Uncategorized

Հայոց լեզու

Մակբայ, կապ, շաղկապ։ Դրանց կիրառությունները։

Շտ.2, էջ 57, 35-38

35․ Ո՞ր նախադասության մեջ կապ չկա։

1) Բայց սովորաբար նա ինձ մոտ է գիշերում․ այս երեկո եթե վաղ գա, հենց այս գիշերվա գնացքով կճանապարհեմ։
2) Չիմացա՝ ինչպես ճաշեցի, որորվհետև ինձ շատ էր հետաքրքրում այն տեսակցությունը, որ պիտի ունենայի Սառայի հետ։
3) Նա իսկույն բաժանվեց ինձնից այնքան ուրախ ու հանգստացած, որ կարծես այլևս ոչ մի դժբախտություն չէր անհանգստացնում իրեն։
4) Նա, ըստ այդ որոշման, պետք է հանդիպեր նրան որևէ չեզոք տեղում և հասցներ ագարակ։

36․ Ո՞ր նախադասության մեջ շաղկապ կա։

1) Այլ է կարոտս հիմա։
2) Ես էլ էի այդպես կարծում․․․
3) Աղջիկը, սակայն, հիմա նորից ծաղկել, ցնծում է նորից․․․
4) Փոխանակ քաղցր օրորներու, հայրենի՛ք,
Օրրանիս քով մայրիկս ըզքեզ միշտ ողբաց։

37․ Ո՞ր նախադասության մեջ անգամ-ը վերաբերական չէ։

1) Մարտում ընկածների անունն անգամ չհիշատակվեց։
2) Անգամ երազել չեմ կարող Փարիզ գնալու մասին։
3) Տասն անգամ չափի՛ր, նոր մեկը կտրի՛ր։
4) Քեզ հանդիպելու մտքից անգամ սարսափում եմ։

38․ Ընդգծվածներից ո՞րն է շաղկապ։

1) Եվ ապա ընդոստ կանգնում է ոտի,
Հեծնում հրաբաշ նժույգը ռազմի․․․
2) Համբույրներ կու գան հովեն ու ծովեն,
Համբույր՝ լույսեն, որ չորս դիս կը ծաղկի։
3) Ինչ որ ես չեմ ասե, նա կասե վաղը,
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա։
4) Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ։

էջ 67, վ. 37-41

37․ Նախադասություններից քանիսո՞ւմ մակբայ կա։

  • Վերջապես գիշերն ընկավ։
  • Գիշեր-ցերեկ նա հանգիստ չուներ։
  • Գիշերվա քունը նա ոչ մի բանի հետ չէր փոխի։
  • Նա որոշեց ճամփա ընկնել գիշերով։
  • Միանգամից չկարողացավ հարցերին պատասխանել։

3

38․ Տրված բառերից քանի՞սն են կապ։

Վաղ, տակհետդեպի, ապա, իր, այլևս, ուրեմն, առթիվ, նույնիսկ, կամ։

4

39․ Քանի՞ կապ կա տրված հատվածում։

Մինչև դրսում տեղի էին ունենում այս դեպքերը, զորականների պարագլուխները խորհրդակցում էին ապագա ճակատամարտի մասին։ Հանկարծ լսվեց գնդակի ճայթյուն՝ որպես չարաղետ պատերազմի արձագանք, որ այս ազնվական դավադիրներն ուզում էին մղել հանրապետության դեմ։ Տիկինը սարսռաց, և նրա՝ իր ախոյանից ազատված զգալու ուրախությունից առաջացած շարժման վրա հյուրերը լուռ իրար նայեցին, իսկ մարկիզը վեր կացավ և դուրս գնաց։

4

40․ Նախադասություններից քանիսո՞ւմ է որ-ը շաղկապ։

  • Ու նորից լռեց երգը, որ սավառնում էր կտրիճ դյուցազունների գլխավերևում։
  • Այդ միջոցին մի հուժկու արծիվ, որ սավառնում էր նրանց վրայով, շեշտակի իջավ։
  • Նա զգում էր, որ շղթայված են իր միտքն ու հոգին։
  • Որ դու ճիշտ ես, ոչ ոք չի կասկածում։
  • Խուլ աղմուկը, որ ելնում էր ճահճուտներից, նինջի նման իջնում էր գյուղի վրա։

2

41․ Տրված բառերից քանի՞սն են ստորադասական շաղկապ․

Չնայած որթեկուզթեև, բայց, ոչ միայն․․․ այլև, հենց որ, ու, թեպետև, նույնպես, քանի դեռ։

6

Վերաբերականներ

Շտ․1, էջ 77, 207-212

207․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են վերաբերականներ։

1) մի՞թե, անկախ, ահա, ախր
2) գոնե, հապա, ահավասիկ, լոկ
3) իրոք որ, այնքան, անգամ, սոսկ
4) միմիայն, ցավոք, թեև, իսկ և իսկ

208․ Ո՞ր նախադասության մեջ վերաբերական չկա։

1) Այո՛, Լուսինե Զաքարյանից լավ դժվար է հոգևոր երգ կատարել։
2) Ես լավ չեմ հիշում նրան, որովհետև նա սոսկ մեր տան անդամ էր՝ զերծ ջղայնության ախտից։
3) Նրա այս վերջին բարեհաճ ընդունելությունն ինձ բերեց այն համոզմանը, որ ամեն առավոտ ես նրան կհանդիպեմ հենց նույն տեղում։
4) Ժպիտը մարող գույներով գծագրվում էր նրանց դեմքերի վրա և իսկույն անհետանում։

209․ Ո՞ր նախադասության մեջ վերաբերական չկա։

1) Նա միայն սպառնում էր ձեր արքային, բայց հարձակվել չի համարձակվի։
2) Նա հազիվ էր զսպում իրեն, որ ձայնը չբարձացնի։
3) Սպասավորներից մեկը քնած էր՝ գլուխը սեղանին դրած, մի ուրիշը մեջքը հենել էր պատին և բութ հայացքով նայում էր դռանը՝ ըստ երևույթին քունը հաղթահարելով։
4) «Գուցե մի նոր հյուր են բերում», – չարախնդաց բանտապետը։

210․ Ո՞ր շարքի բոլոր վերաբերականներն են հաստատական։

1) հարկավ, բարեբախտաբար, իսկապես, գուցե
2) իրավամբ, ցավոք, այո՛, անշուշտ
3) անպատճառ, անպայման, մանավանդ, իրոք
4) անկասկած, անտարակույս, արդարև, հիրավի

211․ Ընդգծված բառերի ձևաբանական վերլուծության մեջ ո՞ր շարքում սխալ կա։

  • Իբրև Հիսո՞ւս ես դու արդյոք լյառ բարձրանում․․․
  • Հազարավոր չորացած ծաղիկներ բուրում էին խոտի խրձերի միջից։
  • Քո հոգու վրա կա մի վարագույր, Ո՞վ ես դու, ո՞վ ես, բնավ չգիտեմ։
  • Քիչ անց քամին սաստկացավ փոթորիկ դառնալու չափ․․․

1) իբրև-նախադիր կապ, արդյոք-վերաբերական
2) չորացած-հարակատար դերբայ, չեզոք սեռ, խոտի-գոյական, ի հոլովում
3) ո՞վ-հարցական դերանուն, չգիտեմ-պակասավոր բայ, ըղձական եղանակ
4) քամին-հասարակ գոյական, -ու հոլովում, դառնալու-անորոշ դերբայ

212․ Ընդգծված բառերի ձևաբանական վերլուծության մեջ ո՞ր շարքում սխալ կա։

  • -Դե՜, սիրո՛ւն աստղիկներ, երկնքի՛ ճրագներ, հիմա գնացե՛ք, գիշե՛րը եկեք։
  • Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով։
  • Լսո՞ւմ ես՝ այնտեղ իմ սիրտն է թաղած,
  • Կոխոտի՛ր նրան քայլերով քո լույս․․․
  • Բոլորը տամ ու նվիրեմ, ինձ ոչ մի հուր թող չմնա։

1) դե՛-ձայնարկություն, հիմա-ժամանակի մակբայ
2) զարմացած-հարակատար դերբայ, չեզոք սեռ, ակամա-ձևի մակբայ
3) այնտեղ-տեղի մակբայ, կոխոտի՛ր-հրամայական եղանակ, ապառնի ժամանակ, երկրորդ դեմք
4) ինձ-անձնական դերանուն, առաջին դեմք, թող-վերաբերական

Posted in Պատմություն, Uncategorized

Պատմություն

Հոկտեմբերի 2-6
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 12․
 Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը /էջ 160-175/
Թեմա 13․ Հայոց պետականությունը 11-14-րդ դարերում /էջ 176-182/-/բանավոր, դասագիրք, նաև օգտվե՛լ այլ աղբյուրներից/․

Առաջադրանք

1․ Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ ներկայացրե՛ք Բագրատունյաց Հայաստանի գահակալներից և թագուհիներից մեկի գործունեությունը։

Սմբատ I Բագրատունի

Սմբատ Ա հաջորդել է հորը՝ Աշոտ Ա–ին: 890–ին Հայոց Գուգարք և Ուտիք նահանգներում զսպել է տեղի իշխանների երկպառակտչությունները: Հոր մահից հետո Գեորգ Բ Գառնեցի կաթողիկոսի և վրաց Ատրներսեհ գահերեց իշխանի ձեռքով Շիրակավանում օծվել է թագավոր: Դիմակայել է հորեղբոր՝ սպարապետ Աբասի, գահին զինված ուժով տիրելու փորձերին: 892–ին Արաբական խալիֆայությունը, իսկ 893–ին Բյուզանդական կայսրությունը ճանաչել են նրա թագավորությունը: Սմբատ Ա 893–ին Բյուզանդիայի Լևոն VI կայսեր հետ կնքել է առևտրական շահավետ համաձայնագիր: Սմբատ Ա վարել է կենտրոնացված ուժեղ պետություն հաստատելու, հայ իշխանների անջատամետ նկրտումները ճնշելու քաղաքականություն: Նրա օրոք Բագրատունյաց թագավորությունն ընդգրկել է Հայաստանի մեծագույն մասը: Սմբատ Ա–ի գերիշխանությունը ճանաչել է Սյունիքի իշխանները, Վասպուրականի Արծրունիները, Հայոց Աղվանքի թագավոր Համեմ Արևելցին, վրաց գահերեց իշխան Ատրներսեհը:

Սմբատ Ա արաբական ամիրաներից ազատագրել է Դվինը, հնազանդեցրել Հայոց թագավորության կազմում գտնվող մյուս արաբական ամիրայությունները, նրանց ստիպել հարկ վճարել և զորք տրամադրել: Նրա օրոք բարձր զարգացման են հասել արհեստագործությունը, առևտուրը, գյուղատնտեսությունը, քաղաքաշինությունը, մշակույթը: Արքայանիստը Բագարանից տեղափոխվել է Շիրակավան: Սմբատ Ա–ի հաջողություններից անհանգստացած Արաբական խալիֆայությունը Հայաստանի դեմ է դրդել Ատրպատականի ամիրա Սաջյան Աֆշինին՝ նրան շնորհելով Հայաստանում հարկեր հավաքելու իրավունք և ոստիկանի պաշտոն: Վերջինս 893–ին հարձակվել է Հայաստանի վրա, սակայն հայկական 30 հազարանոց բանակը Ատրպատականի սահմանի մոտ նահանջի է մատնել նրան: 894–ին Սմբատ Ա Աֆշինին պարտութան է մատնել Դողս գյուղի ճակատամարտում: Սակայն Միջագետքի արաբական կուսակալ Ահմադ Շայբանին, երբ գրավել է Աղձնիքն ու Տարոնը, Սմբատ Ա ստիպված հաշտության պայմանագիր է կնքել դարձյալ Հայաստան ներխուժած Աֆշինի հետ: Օգտվելով կարճատև խաղաղությունից, Սմբատ Ա զբաղվել է իր թագավորության հյուսիսային սահմանների ամրացմամբ: Այնուհետև Սմբատ Ա ստիպված է եղել դիմակայել Ատրպատականի նոր ամիրա Յուսուֆի նվաճողական քաղաքականությանը:

2․ Ներկայացրե՛ք Բագրատունյաց Հայաստանի պետական կառավարման համակարգը՝ համեմատելով այն վաղ միջնադարի /Արշակունյաց Հայաստան/ կառավարման համակարգի հետ /բլոգային աշխատանք/.

Պետության գլուխը թագավորն էր՝ ինքնակալ միապետ։ Որոշում էր արտաքին ու ներքին բոլոր հիմնական հարցերը։ Թագավորին խորհրդատվություն էին տալիս սպարապետը, կաթողիկոսը, իշխանաց իշխանը և այլ մեծամեծ պաշտոնյաներ։ Գահը ժառանգում էր թագավորի ավագ որդին, հաճախ նաև եղբայրը։ Երկրի մյուս փոքր թագավորություններն ու իշխանությունները ենթարկվում էին Բագրատունի թագավորներին։ Կառավարման պաշտոններում էին թագավորական տան անդամներ և արքունիքին մոտ կանգնած խոշոր ավատատերերը։ Համակարգում կարևոր դեր էր խաղում իշխանաց իշխանի պաշտոնը։ Իշխանաց իշխանը թագավորին հաշվետու էր ենթակա իշխանների գործունեության համար։ Արքայական կալվածքները տնօրինողները, պետական գանձարանը և երկրի մեծ ու փոքր պաշտոնյաները նրան էին ենթարկվում։ Այս պաշտոնը հիմնականում զբաղեցնում էին արքայի եղբայրները կամ գահաժառանգները։ Կառավարման համակարգում նաև կարևոր պաշտոն էր հայոց սպարապետը՝ բանակի հրամանատարը։ Պատերազմի ժամանակ նրան էին ենթարկվում փոքր թագավորությունների զորքերի հրամանատարները։ Բագրատունյաց Հայաստանում մեծ նշանակություն էր տրվում բանակի կազմակերպմանը։ Կազմված էր արքունական ու մարզպանական գնդերից։ Թագավորին անմիջականորեն ենթարկվում էր արքունի գունդը, իսկ մարզպանական գնդերը իշխաններին էին ենթակա։ Եկեղեցին մեծ մասնակցություն ուներ երկրի կառավարմանը, ապահելով երկրի միասնականությունը։ Ինչպես առաջ, հայոց կաթողիկոսին էր պատկանում մեծ դատավորի իրավունքը։

Posted in Հայոց լեզու, Uncategorized

Հայոց լեզու

Հոդեր, որոշիչ հոդեր, դրանց կիրառության առանձնահատկությունները։ Ստացական և դիմորոշ հոդեր։ Ցուցական հոդ։ Հոդը՝ որոշյալության ցուցիչ։ Էջ 79, 1-16

1. Տրված բառաշարքում սրել բառի քանի՞ բառաձև կա.

սրած, սրություն, սրեցի, սրեր, սրի, սրիչ, պիտի սրենք, մի սրեք, սրել ենք, սրելիս, սրատես, չսրող

9

2. Տրված բառաշարքում ինքը բառի քանի՞ բառաձև կա:

իրենք, ինքնիրեն, իրենով, նրա, նրան, իր, ինքնին, իրենց, ինքնուրույն, ինձնից, իրենցով, ինքնակամ

5

3. Տրված սյունակներում բառերը առանձնացված են` ըստ իրենց արտահայտած նյութական, քերականական կամ վերաբերմունքային իմաստների. բառերից քանի՞սն են սխալ տեղաբաշխված.

Նյութական իմաստ արտահայտող
մասին
, մենություն, անել, ինչպիսի

Քերականական իմաստ արտահայտող
հանուն, փոխանակում, վերստին, որևէ

Վերաբերմունքային իմաստ արտահայտող
ինչևէ, խշխշոց, ուր, վահ

6

4․ Քանի՞ գոյական կա տրված հատվածում:

Նա սովորական հոգևորականներից ավելի ազդեցիկ էր խոսում, և զրուցակիցը ստիպված էր լինում առանց այլևայլության ենթարկվելու նրան: Նա ուներ հուսալի խելամտություն և գիտելիքներ, որոնցով օժտված են միայն իրոք հոգևոր անհատները։ Խոստովանում եմ՝ ես շատ բան ունեի սովորելու այդ մարդուց:

8

5․ Քանի՞ գոյական կա տրված հատվածում:

Ե՛վ հայոց մեր շարժուձևը, որն այնքան բան է ասում, և ծնկներին խփելն ու պայթուն ծիծաղը, և հայերեն բառընայվածքըժպիտը զարմանալի այս ցեղի զորավոր հառնումն են ցուցադրում:

9

6. Բառերից քանիսի՞ հոգնակի թիվն է սխալ կազմված։

բեռնակիրներ, փայտահատեր, հետևագծեր, ամսաթվեր, երևանցիներ, դերբայեր, դուստրեր, գրաշարեր, հացատներ, որմնադիրներ, ժամացույցներ, սպաներ

3

7․ Բառերից քանիսի՞ հոգնակի թիվն է կազմվում -եր վերջավորությամբ։

մեներգ, ազգասեր, կինոսստղ, ջրմուղ, լողափ, ձիաբեռ, մաքրամոլ, տակդիր, հողատերմատոսկրմիջնաշերտգեղագետ

6

8․ Բառերից քանիսի՞ հոգնակի թիվն է կազմվում -եր վերջավորությամբ։

մականակիր, ճառախոս, ճիմաթումբմարզաձողմիլիմետրներքնահարկյուղաներկնախատիպ, ստորոտ, ներքնաշոր, սյունակալ, վարքագիր

7

9․ Բառերից քանիսի՞ հոգնակի թիվն է կազմվում —ներ վերջավորությամբ։

օրենսդիր, քննացանկ, ֆելիետոնփոստատարքառանկյուն, ցողաշիթ, ջրկիրտողասկիզբտափաձուկվերադիր, տանձաչիր, սիզաբույս

8

10․ Բառերից քանիսի՞ հոգնակի թիվն է կազմվում —ներ վերջավորությամբ։

միլիարդատերճառագիր, ձեռնակապ, կարգավարհամածինբարեգործ, ափեզր, զրահակիր, ըմպան, թիապարտժամկետ, լծափոկ

8

11․ Բառերից քանի՞սն են ենթարկվում ներքին հոլովման։

շարժում, արյունհենասյունազգանունկնքահայր, ամառ, կարկաչյուն, հնչյուն, եռանկյունհացատուն, մռնչյուն, գալուստ

6

12․ Բառերից քանի՞սն են ենթարկվում ան կամ վա հոլովումների.

ծնունդ, հունվար, առավոտմանուկդերանուն, անկյուն, կիրակի, ցերեկամիս, արևագալ, զեկուցում, քաղաքադուռ

6

13․ Տվյալ տեքստում որոշյալ առումով գործածված քանի՞ բառ կա։

Հայրս վերադարձին մի սնդուկ էր հանձնում մորս և այլևս ոչնչի չէր խառնվում: Բայց, սովորության համաձայն, բոլորն էլ, իրենց մանուկներին գրկած, գնում էին նրա ձեռքը համբուրելու: Հայրիկը օրհնում էր յուրաքանչյուրին և երեխաներին համբուրում:

9

14․ Հոդի սխալ գործածության քանի՞ դեպք կա:

  • Ահա լեռներն, ուր աղջիկների ու տղաների հետ բանջար էինք քաղում, երբ ընկերներիս հետ հովիվ էի:
  • Ամաչում էի, երբ մտածում էի, որ իմ տարիներով ստեղծած գրքերս պիտի փողով ծախվեն:
  • Հերոսը սիրում ու կարեկցում է մեզ բոլորին, որովհետև նա իրեն շատ է սիրում:
  • Եվ դուք չե՞ք լսում տիեզերքի լեզուն լռությունը, որ իմ հոգումս ամեհի երգ դարձավ:
  • Հայը աշխարհից է, բայց աշխարհին օտար մարդկանց ավագ եղբայրն է, բայց մարդկանցից ազատված:

4

15․ Դիմորոշ հոդ ունեցող քանի՞ բառ կա:

  • Եթե արքան մեզ` ստրուկներիս, կարողանա տեսնել հրեղեն, թևավոր նժույգին նստած, այն ժամանակ նա իրեն պարտված կզգա:
  • Դու ինքդ ես, ո՛վ մահ, ծերությունն ու ախտերը բոլոր, կախաղան, պատերազմ և հուսահատություն:
  • Երբ լսեցի նրա մարտահրավերը, սիրտս թնդաց, թողեցի ծնողներիս, զինավառվեցի և բազեի պես թռա նրա մոտ:
  • Մեր կռիվներն ավարտվեցին, և բոլորս ցրվեցինք մեր տները:
  • Ես զայրացա ապերախտ հայրենակիցներիս վրա, որբ թոռանս վերցրի և հեռացա հայրենիքիցս:
  • Երբ պահակները հեռանում էին միջանցքից, բանտարկյալներս մոտենում էինք դռներին և սկսում էինք խոսել:

4

16․ Ընդգծված բառերից քանի՞սը ցուցական կամ ստացական հոդ ունեն:

  • Էն ժամանակ հարուստը կլինի աղքատ, աղքատը հարուստ. աշխարհիս մեջ ամեն բան կփոխվի:
  • Դեռ խոսքերս չէի ավարտել, երբ Հասան աղան երկու ձեռքով ամուր ծափ զարկեց ու գոռաց:
  • Եվ հուշերիս զմրուխտյա գետը քո նվիրական դաշտերով տանում է մոլորվածիս դեպի երջանիկ մանկությունը:
  • Ես կանգնում էի վագոնի դռների մեջտեղում և պատուհաններից նայում էի դուրս. երբեմն աջ կողմս, երբեմն` ձախ:
  • Երբ նայում եմ քեզ, Շիրակի՛ երկինք, հրաշքի պես փոխվում է ամեն ինչ. աշխարհս դառնում է երազ։
  • Եվ հիշում եմ միշտ քո անմոռաց զրույցները, և քո համբերանքի չիբուխի խաղաղ ծուխը աչքերիս առջևն է դեռ, և քո հանգիստ ձայնը ականջումս է տակավին:

7

Posted in Գրականություն, Uncategorized

Գրականություն

«Մատյան ողբերգություն»

Գրիգոր Նարեկացին համարվում է հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։ Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից հատկապես հայտնի է և մեծ ժողովրդայնություն է վայելում «Մատյան ողբերգության» չափածո աղոթքների ժողովածուն։

Գրիգոր Նարեկացու «Մատյանը» բաղկացած է 95 գլուխներից, որոնցից յուրաքանչյուրը բնորոշված է որպես «Խոսք ընդ Աստուծո ի խորոց սրտի»: Քնարական հերոսը զղջման մտորումներին հանձնված մի մեղսավոր է, որին հուզում է Աստծուն որևէ կերպ հաղորդակից լինելու հնարավորության հարցը: Զղջման պատասխանատվությունը և գիտակցությունը ունի ինչպես անձնական, այնպես էլ անանձնական չափում: Նա սգում է իր հոգևոր տկարությունը և մարդկության հոգևոր տկարությունը, զգում է, որ իր տկարությամբ կապված է մարդկության մեղսավոր բնության հետ:

Դիմելով Աստծուն և բացելով նրա առաջ իր հոգու գաղտնարանը՝ ուժ է որոնում իր ներշնչանքի մեջ և խնդրում է Աստծուն օգնել իրեն գրելու իր մատյանը, որը համարում է մատուցելիք զոհաբերություն:

Advertisement

Իր բանաստեղծական ձիրքը գործիք է համարում Աստծո և Նախախնամության ձեռքին: Գիտակցելով իր հոգում պայքարող ձգտումները, որոնք հակասականորեն պառակտում են իրեն, տեսնելով իր մեջ կասկածը և անվստահությունը, բանաստեղծը ողջ հույսը դնում է Աստծո Շնորհի վրա:

Թաթախում է իրեն մարդկության մեղքերի գիտակցության մեջ, ասում է, որ վերջավոր էակներից ոչ ոք իր չափ մեղավոր չի եղել, քանզի ինքը չի կարողացել զսպել մտքի երիվարին բանականության սանձով և, մարդկանց գործած բոլոր նախկին չարիքներին գումարել է նորերը։ Նույնիսկ Արարչի առաջ գտնվել է նենգ, ըմբոստացել է Նրա դեմ, աստվածադրուժ մտքեր է ունեցել ու չի վախեցել պատժից։

Կործանվելու սարսափին հաջորդում է փրկության հույսը՝ որը կապված է մեղքերի խոստովանության հետ։ Մատյանի տրամաբանական ներքին հեռանկարը լավատեսության հաղթանակն է:

Աստված ամենուրեք է և ամեն ինչում.
Զի դու միայն ես երկնքում անճառ և երկրում՝ անզնին,
Գոյության տարրերի մեջ և աշխարհի բոլոր ծագերում,
Սկիզբն ամեն ինչի, և ամեն ինչի մեջ՝ամբողջ լրումով։

Posted in Հայոց լեզու, Uncategorized

Հայոց լեզու

Բառակազմություն։ Բառերի տեսակներն ըստ կազմության՝ պարզ, ածանցավոր, արդ և բարդացանցավոր բառեր։
Հապավումները՝ բարդ բառեր։
էջ 37, 73- 100։

73․ Ո՞ր շարքում կազմությամբ պարզ բառ չկա:
1) կորուստ, հոնեղ, կծու, ձևույթ
2) շաքար, նշխար, կթան, ամբարտակ
3) թախիծ, վերարկու, արմատ, թիրախ
4) արժանի, ախորժակ, երասան, ոտնակ

74․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են կազմությամբ պարզ:
1) ձեռք, ուժգին, բանուկ, կաթնուկ
2) գողոն, գուշակ, եղունգ, նաժիշտ
3) դատարկ, փոթորիկ, կարոտ, շքեղ
4) բոժոժ, հելլեն, հրաման, երաշտ

75․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են կազմությամբ պարզ:
1) կտրուկ, մածուկ, օրրան, հիսուն
2) պնակ, կախարդ, խնդիր, տրտում
3) կաղամբ, ընկույզ, բազում, սնոտի
4) ժառանգ, ճանապարհ, փառք, վայրագ

76․ Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն ընդհանուր արմատ:
1) պատուհան, միջնապատ, պատշար, անպատեհ
2) դարակես, դարավանդ, նախնադար, ոսկեդար
3) թելադրել, բաղադրություն, բարձրադիր, կարգադրիչ
4) գետափնյա, գետնամած, գետաբերան, լեզվագետ

77․ Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն ընդհանուր արմատ:
1) սիրասուն, սննդակարգ, անասնապահ
2) պարընկեր, անպարագիծ, զուգապար
3) ենթակա, կայարան, հրակայուն
4) բեռնատար, լիաբուռն, ուղտաբեռ

78․ Ո՞ր նախադասության ընդգծված բառի արմատն է մյուսներից տարբեր:
1) … Կամ ինչպես քաջքերն այրերի մթնից, Երբ նայում է մարդ քարափի գլխից,
Կամ թե ուշացած անցնում է ձորով, Խաբում են, կանչում ծանոթ ձայներով…
2) Այդպես էլ ծնվեց մեկը նրանցից,
Ծնվեց նա Այր մի Մաշտոց անունով։

3) Ես գրում եմ բրուտների այրի մասին, որի կիսամթում բրուտը ոտքով պտտեցնում է փայտե չարխի կլոր տախտակը:
4) Եվ մութ այրերից մամռոտ ժայռերի, Թավուտ ծմակի լռին խորքերից, Մանուկ հասակիս հնչուն ծիծաղի Արձագանքն ահա լսում եմ նորից:

79․ Ո՞ր շարքի բոլոր բառերում մեկից ավելի արմատ կա:
1) հուշարար, վրեժխնդիր, որմնասյուն, գերակշիռ
2) նյութապաշտ, հազարաբույր, ներաշխարհ, շրջակա
3) հողմահալած, տարալեզու, տիկին, ջերմաչափ
4) հարկատու, մարդախույս, դավանափոխ, եռաժանի

80․ Ո՞ր շարքի բոլոր բառերում անկախ գործածություն չունեցող արմատներ կան:
1) հեռաստան, թաքուստ, խոսուն
2) տարրալուծել, խառնվածք, մեղմասահ
3) միածին, հենարան, ուղեբեռ
4) ոսկեբեր, բարեհույս, գրանշան

81․ Ո՞ր շարքի բոլոր բառերում կա հուր արմատը:
1) հրանոթ, հրամանատար, հրեղեն
2) քամահրել, հուրի-փերի, հրետանավոր
3) հրոտ, հրակայուն, հրածին
4) հրաժարվել, հուրհեր, հրացան

82․ Ո՞ր շարքի բոլոր բառերում կա պատում արմատը:
1) պատմություն, հրաշապատում, պատմուճան
2) արծաթապատում, պատմահայր, հնգապատում
3) իրապատում, պատմավեպ, դյուցազնապատում
4) պատմագիր, անպատում, կառուցապատում

83․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են կազմությամբ բարդ:
1) ծովափ, սրտակեր, վերադարձ, վազանց
2) բնանկար, մարդախույս, ուխտատեղ, ակնահաճո
3) երկաթուղի, միջնապատ, զբոսայգի, խորազնին
4) գրագետ, լեռնագնաց, տեղատարափ, ընձառյուծ

84. Ո՞ր շարքի բոլոր բառերն են կազմությամբ բարդ:
1) սակագին, գրքասեր, ծածկագիր, խելամիտ
2) ուղղաթիռ, վիրակապ, ավարառու, էջանիշ
3) խմբագրատուն, մեծ-մեծ, մրցադաշտ, անցուդարձ
4) նույնպես, գաղթօջախ, սնափառ, գերկարճ

85. Ո՞ր շարքի բոլոր բառերն են կազմությամբ բարդ:
1) թոքախտ, ասպազեն, որևէ, ջրաչափ
2) անասուն, սնափառ, պարսկահայ, մեկնարկ
3) մայրամուտ, լիառատ, հականիշ, հուշարձան
4) ձիարշավ, հանքափոր, հոգեբույժ, սրտաբաց

86. Ո՞ր շարքի բոլոր բառերն են կազմությամբ բարդ:
1) սնանկ, բաժնետոմս, բքախեղդ, հացառատ
2) անվանացանկ, զորահավաք, հովասուն, քննախույզ
3) վրեժխնդիր, մեղմահունչ, առմիշտ, ոտնաչափ
4) մեղմանուշ, երգչախումբ, շուրջպար, ընչազուրկ

87. Ո՞ր շարքի բոլոր բառերում հոդակապ կա:
1) այգեպատ, սևաչյա, լուսահորդ, կորամեջք
2) հոգատար, հարաճուն, գարեջուր, անբարետես
3) հոգեորդի, ոսկեվառ, դրամաշնորհ, կարեվեր
4) նկարազարդ, գեղաշուք, լեռնաշխարհ, չարախոս

88. Ո՞ր շարքի բոլոր բառերում հոդակապ կա:
1) այգեգործ, բարեգութ, ալեծուփ, հմայագեղ
2) ցորնամորթ, հնադար, շողակն, հոգեորդի
3) հակամետ, լուսամփոփ, դիմանկար, ձյունագես
4) նույնակարծիք, մազանոթ, ծաղկաշղթա, անդրադարձ

89. Ո՞ր շարքի բոլոր բառերն են անհոդակապ:
1) լողավազան, հոգեհանգիստ, փաստարկել, վիպասան
2) ընդամենը, հերարձակ, կնատյաց, որդեգիր
3) բազմաղետ, հնձատեղ, ոսկրախտ, շաքարավազ
4) շանթարգել, նախածանց, ճոճաթոռ, բնավեր

90․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են հապավումներ:
1) բուժկենտրոն, զինգրքույկ, միջբուհական, երկկողմ
2) կրթօջախ, խնայդրամարկղ, մարզպետ, շինաղբ
3) քաղբաժին, երթուղի, դասղեկ, ծնողկոմիտե
4) ՍԱԿ, պետհամարանիշ, քաղմաս, ֆիզֆակ

91․ Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են հապավումներ:
1) ժողդատարան, պետբյուջե, ԱՄՆ, զինղեկ
2) աշխգրքույկ, Եվրասիա, բուժկենտրոն, ՈՒԳԸ
3) գիտխորհուրդ, ավտոտեսուչ, տեխզննում, կուսակից
4) ԶԼՄ, տնտհաշվարկ, պետնախարար, պետկրկես

92. Ո՞ր շարքում հապավում չկա:
1) զինավարժանք, դատապաշտպան, սանհանգույց, ջրբաժան
2) բուժաթուրմ, բուժքույր, մոլեռանդ, քննադատ
3) աշխատաշուկա, զինկոմ, փորձագետ, դասախոս
4) հացթուխ, բեռնախցիկ, ճամփեզր, քարտաշ

93․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են խառը հապավումներ:
1) Հրազդանհէկ, զինվարչություն, էլցանց, ուսխորհուրդ
2) բուժկետ, ԱԺ, քաղծառայող, աշխղեկ
3) պետհամարանիշ, շինհրապարակ, ԲՈՀ, ֆիզլուծույթ
4) խնայդրամարկղ, բուհ, զինդատախազ, կազմկոմիտե

94․ Ո՞ր նախադասության մեջ հապավում կա:
1) Գյուղապետարանի առաջիկա ծրագրերից մեկն էլ հիմնական ջրատարի նորոգումն է:
2) Քրեական գործը կարճվեց դատաբժշկի եզրակացության հիման վրա, և դատաքննությունը ընթացավ ճիշտ հունով:
3) Զորամասի նորակառույց զինապահեստը անհրաժեշտ զինապաշար է կուտակել։
4) Պետական վարկերով գյուղգործիքներ գնած գյուղացիները սկսեցին գարնանացանի աշխատանքները։

95․ Ո՞ր նախադասության մեջ հապավում կա:
1) Ժողգործիքների համույթը ամեն տարի մեկնում է արտասահմանյան հայաշատ քաղաքներհյուրախաղերի:
2) Ուսումնական հաստատությունը առանձին ցուցասրահներ է տրամադրել գիտահանրամատչելի ու գիտամշակութային գրականության համար։
3) Հիմնարկի ղեկավարությունը պակաս աշխատատեղեր ունենալու պատճառով սահմանել է խիստ պատասխանատու աշխատակարգ:
4) Երկու տարվա զինավարժանքներով լի ծառայությունը շատ արագ հասավ իր վերջնագծին ու ամփոփվեց մի դարչնագույն զինվորական գրքույկում:

96․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են կազմությամբ ածանցավոր:
1) ոգևորություն, կանխիկ, բանբեր, արդյունք
2) առաջ, ոչինչ, կայք, չվերթ
3) տարկետում, արժանի, կարծիք, փառատենչ
4) տարաշխարհիկ, ներդիր, բաղադրիչ, անդրադարձ

97․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են կազմությամբ ածանցավոր։
1) հեռսստան, խորաքնին, տենչանք, ընտրովի
2) հակադիր, պարագիծ, տանջանք, լծկան
3) տարակույս, դյուրին, կաղին, պահոց
4) տեսուչ, անկյալ, երջանիկ, հայտնապես

98․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են կազմությամբ ածանցավոր:
1) տրամադրություն, փոխնախարար, դրկից, գերակա
2) ալիք, տառացի, հուզմունք, գործիչ
3) ծորակ, գահավեժ, օժիտ, ծխնելույզ
4) շարան, վայրի, տուրք, պարտեզ

99․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են կազմությամբ ածանցավոր:
1) առտնին, դպրոց, ուժանակ, հարակից
2) մակերես, դերբայ, դժխեմ, արտասանություն
3) հնչյուն, լուսեղ, քսու, երկրապահ
4) խորշակ, հրաժեշտ, աղցան, ընձեռել

100․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են կազմությամբ ածանցավոր:
1) առողջ, դիրք, էտոց, պահակ
2) զգայուն, հպանցիկ, վերադարձ, բանական
3) վերաբերություն, անդամավճար, հակադիր, բացականչել
4) միտք, դասալիք, հավաքածու, օրհնյալ

Posted in Uncategorized

Անմոռանալի արկած Փարիզում

Պատկերացրեք, թե ինչպես եք ոտք դնում մի աշխարհ, որտեղ պատմությունը, արվեստը և կախարդանքը համընկնում են. դա հենց այն է, ինչ տեղի ունեցավ դեպի Սիրո քաղաք՝ Փարիզ ճանապարհորդության ընթացքում: Վերսալի շքեղությունից մինչև Լուվրի գեղարվեստական ​​հրաշալիքները, Դիսնեյլենդի կախարդանքը, Փարիզի մետրոն (անկեղծ շատ է դուր եկել), այս ճամփորդության յուրաքանչյուր պահը լի էր յուրահատուկ և անմոռանալի դեպքերով:

Առաջին հերթին, Վերսալը նման էր հեքիաթի մեջ մտնելուն: Այգիները հսկայական էին և գեղեցիկ, արձաններով և շատրվաններով, որոնք կարծես կախարդական պատմվածքների գրքից էին: Պալատում ես ինձ թագավորական էի զգում, քանի որ ամեն ինչ շատ շքեղ ու գեղեցիկ էր:

Իմ արկածի կարևոր կետը Լուվրի խորհրդանշական թանգարանն էր: Արվեստի և պատմական արտեֆակտների ապշեցուցիչ հավաքածուով թանգարանը պահում էր այնպիսի գանձեր, ինչպիսիք են հանելուկային Մոնա Լիզան և նրբագեղ Վեներա դե Միլոն: Յուրաքանչյուր սենյակ թվում էր ժամանակի անցում, որը բացահայտում է պատմություններ և մշակույթներ ամբողջ աշխարհից: Լուվրն ինձ իսկապես տեղափոխեց տարբեր դարաշրջաններ և վայրեր՝ հիշեցնելով մարդկային ստեղծագործության անսահման ուժի մասին:

Դիսնեյլենդը կախարդանք ավելացրեց ճամփորդությանը` թույլ տալով ինձ վերապրել մանկության երազանքները: Քմահաճ զբոսանքները, սիրելի կերպարները և դյութիչ մթնոլորտը հիանալի փախուստ էին իրականությունից: Այգու ֆանտազիայի և իրականության միաձուլումը ստիպեց ինձ ևս մեկ անգամ հավատալ երևակայության ուժին։ Միակ բանը, որ իրոք հոգնեցուցիչ էր՝ հերթն էր, ամեն ատրակցիոնը նստելուց, բայց դրան շատ ուշադրություն չենք դարձրել։

Իհարկե, ոչ մի ուղևորություն դեպի Փարիզ ամբողջական չի լինի առանց խորհրդանշական Էյֆելյան աշտարակի այցելության: Երբ ես կանգնած էի նրա բարձր կառույցի տակ, ես չէի կարող աչքերս կտրել նրա ահռելի չափերից և նրբագեղությունից:

Եվ չմոռանանք նաև Փարիզի մետրոն։ Այն նման է քաղաքի տակ գտնվող թունելների ցանցին, և տեղաշարժվելը դրանով լրիվ ուրիշ արկած էր: Առաջին անգամ, երբ մտանք մետրոն անկեղծ զարմացած էի և մտածում էի, որ կորելու ենք, բայց հետո սովորեցի։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ուսուցիչներին, ովքեր կազմակերպել էին այս անկրկնելի ճամփորդությունը։